Չեխիայում և Բուլղարիայում հուլիսի 3-13-ը անցկացվել է «Եվրո Ֆոլկ-2014» միջազգային ֆոլկլորային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցած 36 երկրի արհեստավարժ խմբերից հայաստանյան մասնակից «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը (գեղարվեստական ղեկավար` Մարգարիտ Շահինյան) հանձնաժողովի կողմից արժանացել է Ոսկե մեդալի և հինգ դիպլոմի: Համույթն իր 17-օրյա շրջագայության ընթացքում իրականացրել է նաև մի շարք համերգային ծրագրեր եվրոպական քաղաքներում, ինչպես նաև Թուրքիայի պատմական հայկական տարածքներում և Ստամբուլում: