Թուրք-լազ գրող Սերքան Էնգինի` հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության մասին պոեմը արդեն հասանելի է ընթերցողին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պոեմը վերնագրված է «Բարբարոսն ու տիկին Դեյզին» և տեղադրված է ամերիկյան ավանգարդ երգչուհի Դիամանդա Գալասի կայքում` diamandagalas.com: Սերքան Էնգինը մոր կողմից թուրք, հոր կողմից լազ է, բայց իրեն համարում է ազգությամբ լազ, քանի որ իր համար ամոթ է մորական կողմի նախնիների արարքի կրողը լինել:
«Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացրել են հայերի ցեղասպանությունը: Թուրքերն ու քրդերը դաժանաբար սպանել են 1.5 միլիոն հայերի, բռնաբարել փոքրիկ երեխաների, ողջ-ողջ այրել նրանց, գողացել են հայերի հարստությունը: Հայերի հետ Օսմանյան Թուրքիայում սպանվել են նաև հազարավոր ասորիներ»,-ասված է նրա «Անտանելի ամոթ է լինել թուրք» հոդվածում:
Սերքան Էնգինը հարցազրույցն «Արմենպրես»-ին կարող եք կարդալ` «այստեղ»: