Աշխարհում թեյի ամենաթանկ գավաթը Sotheby's-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում ձեռք է բերել Լյու Ցզյանը: Նուրբ ճենապակուց պատրասված ոչ մեծ թասն՝ աքաղաղների պատկերով, 51-ամյա միլիոնատիրոջ վրա նստել է 36 միլիոն դոլար:  

 

Հայտնի է, որ 8,2 սանտիմետր բարձրությամբ գավաթը պատրաստվել է 600 տարի առաջ: Այն վերագրվում է «չենհուա» շրջանին (1465 – 1487 թթ.): Այն ժամանակվա Մինի գահատոհմը, նշում են փորձագետները, շատ էր սիրում սպասքներ՝ աքլորիկների և հավիկների պատկերներով, որոնք խորհրդանշում են «երջանիկ և բնական կյանքը բնության գրկում»: Հին Չինաստանում աքաղաղը հավերի և ճուտիկների շրջապատում նույնպես ճիշտ դասավորված անձնական կյանքի, մեծ և համերաշխ ընտանիքի խորհրդանանն էր:   

   

Ինչպես նշվել է աճուրդում, իրի բարձր արժեքը կապված է ինչպես բարդ տեխնիկայի, այնպես էլ ճաշի-թեյի սպասքի պատրաստման բարձր արվեստի հետ. նուրբ ճենապակին հեշտությամբ կոտրվում էր, և մինչև մեր օրերը հասած իրերը կարելի մատների վրա հաշվել:   

 

Այժմ Լյու Ցզյանը պատրաստվում Է ձեռքբերումը ցուցադրել իր «Լուն» («Վիշապ») մասնավոր թանգարանում, որպեսզի դրանով կարողանան հիանալ բոլոր ցանկացողները: Սակայն Համացանցի՝ Չինաստանի սեգմենտի շատ օգտատերեր արդեն տեսել են գավաթը. միլիոնատերը չի դիմացել թանկարժեք ճենապակով թեյ ըմպելու գայթակղությանը: