Aroxj.am-ը գրում է.

 

Ջուրը մեր օրգանիզմի ամենաանհրաժեշտ տարրերից մեկն է: Առանց ջրի մարդը առավելագույնը կարող է կենսունակ լինել մի քանի օր, փոխարենը առանց սննդի մի քանի շաբաթ: Սա բոլորին հայտնի, իսկ ահա, թե ինչպես ու ինչու է անհրաժեշտ ջուր խմել ու ամենակարևորը ինչ ռեժիմով քչերը գիտեն: Իսկ ճիշտ ժամանակին ջուրը խմելը առավելագույնի է հասցնում այդ կարևոր հեղուկի օգտակարությունը: Aroxj.am-ը ներկայացնում է ջուր խմելու ճիշտ ժամանակացույցը և թե ինչպես դա կնպաստի ձեր առողջությանը:


Արթնանալուց անմիջապես հետո 2 բաժակ ջուր խմեք: Արթնանալուց հետո ջուր խմելը ակտիվացնում է ներքին օրգանների աշխատանքը:  Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք քնած ենք մեր օրգանիզմը շարունակում է աշխատել ու ծախսում է մեծ քանակությամբ էներգիա: Միայն շնչառության համար օրգանիզմը սպառում է 800 մլգ. ջուր, այնպես որ հարկավոր է վերականգնել օրգանիզմը ջրազրկումից: Բացի այդ գիշերվա ընթացքում մեր օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ անպետք մնացորդները, որոնցից հարկավոր է ազատվել: Ջուրը այսպես ասած մաքրում է ձեր օրգանիզմը անպետքներից:

 

Մինչև ուտելը 1 բաժակ ջուր խմեք:  Ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժակ ջուրը նպաստում է մարսողության համակարգի աշխատանքին ու անփոխարինելի օգուտ է տալիս ստամոքսին: Այն խառնվում է տարբեր  ստամոքսահյութին ու մնացյալ մարսողական նյութերին ու օգնում է, որպեսզի ստամոքսը ավելի արագ ու առանց դժվարությունների կատարի մարսողության գործընթացը:

 

Շարունակությունը` այստեղ: