Aroxj.am-ը գրում է.
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու, քաշը նվազեցնելու համար հարկավոր չէ ու պարտադիր էլ չէ այցելել թանկարժեք մարզասրահներ և գնել թանկագին աբոնեմենտներ: Ավելորդ քաշը կարելի է չեզոքացնել նաև տանը: Դրա համար շատ բան պետք չէ, կամ չափից շատ բան է հարկավոր՝ կամք, ցանկություն, համբերություն ու առողջ սնունդ: Aroxj.am-ը ձեզ այս հարցում կարող է լավ օգնական լինել: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում 5 արդյունավետ ու կատարման համար հեշտ վարժություններ, որոնք կարճ ժամանակում կնվազեցնեն ձեր քաշը ու կայրեն բոլոր ավելորդ յուղերն ու ճարպերը:
Կքանստումներ
Այս վարժությունից ավելի պարզ ու մարդու համար բնական վարժություն դեռ չի ստեղծվել: Կատարման ձևը բոլորին է հայտնի՝ կանգնում եք ուսերի լայնությամբ, կքնաստում եք ու բարձրանում: Ցանկալի է վարժությունը կատարել 15 անգամ և հետզհետե ավելացնել քանակը: Այն ամրացնում է մեջքը, ձգում է ոտքի մկաններն ու այրում է հետույքի ճարպերը:
Ձգումներ
Սա լավագույն վարժությունն է մարմնի վերին հատվածը մարզելու ու ավելորդ կիլոգրամներից ազատելու համար: Այն ամրացնում է կրծքավանդակի մկաններն ու ձեռքի մկանները (բիցեպս): Ավելին այն այրում է նաև որովայնի մոտ կուտակված ճարպերը: Վարժությունը հարկավոր է կատարել 15 անգամ և հետզհետե ավելացնել: Շատ կարևոր է, որ ձգումը կատարելիս ձեր ամբողջ մարմինը լինի հավասար ու չհպվեք հատակին:
Կամուրջ
Այս վարժությունը ամրացնում է հետույքի մկանները, նաև որովայնի ու կոնքի մկանային կառուցվածքները: Այն հատկապես արագ այրում է կոնքի մկանների շուրջ հավաքված ավելորդ ճարպերը: Վարժությունը կատարելիս կարող եք նաև մեկ ոտքը բարձրացնել, հետո հաջորդը՝ հերթականությամբ:
Շարունակությունը` այստեղ: