"Sotheby's" աճուրդում 2 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառրվել Է Բոբ Դիլանի "Like A Rolling Stone" երգի սեւագրությունը, տեղեկացնում Է  "BBC News"-ը: Աճուրդը տեղի Է ունեցել հունիսի 24-ի երեկոյան:

 

Դիլանը երգի տեքստը գրել Է Վաշինգտոնի (Կոլումբիայի օկրուգ) "Roger Smith" հյուրանոցի նոթատետրի չորս Էջերին: Տեքստը գրելիս երաժիշտն օգտագործել Է մատիտ: Գնորդի անունը չի հայտնվել:

 

Դիլանը Like A Rolling Stone-ը գրել Է 1965 թվականին 24 տարեկան հասակում: Երգը մեկ անգամ չԷ, որ հայտնվել Է XX դարի ամենաազդեցիկ ստեղծագործությունների բազմապիսի վարկանիշերում, իսկ "The Rolling Stone" հանդեսն այն համարել Է բոլոր ժամանակների 500 լավագույն երգերից մեկը:

 

Դիլանի երգի սեւագրի գինը գերազանցել Է Ջոն Լենոնի ձեռքով գրված "A Day in the Life" երգի տեքստի համար 2010 թվականին ստացված գինը: Այն ժամանակ այդ լոտը վաճառվել Է 1,2 միլիոն դոլարով՝ ռեկորդ սահմանելով իր կատեգորիայում: