Դեմքի մաշկի խնամքը, թերևս, յուրաքանչյուր կնոջ պարտադիր գործողություններից է: Օդի աղտոտվածություն, փոշի, արևի ճառագայթներ և այլ գործոնները հաշվի առնելով մասնագետները կարևորում են մասնագետները կարևորում են դեմքի հենց ամենօրյա խնամքը: Դեմքի խնամքի կարևորության մասին Life.panorama.am-ը զրուցել է «Ֆեյս հաուս» ուսումնական կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգ Գոհար Ստեփանյանի հետ:

 -Դեմքի մաշկի ի՞նչ տեսակներ են առանձնացվում և խնդիրների եք ավելի հաճախ հանդիպում:

-Տարբերվում է դեմքի մաշկի հիմնականում 3 տեսակ, ճարպոտ չոր և նորմալ մաշկ: Բայց մասնագետներն առանձնացնում են նաև այսպես կոչված «խառը» մաշկը, որն, ի դեպ, Հայաստանին բնորոշ մաշկի տիպ է: Բնականաբար, յուրաքանչյուր մաշկի տեսակ իր խնամքն է պահանջում: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա ասեմ, որ հիմնականում Հայաստանում տարածված է պզուկային ցանավորումը: Պատճառները տարբեր են՝ արևից, կեղտոտ օդից, կարելի է ասել, ընդհանուր առմամբ, էկոլոգիայից: Դրանից բացի, մաշկային նման խնդիր կարող է առաջանալ աղիքային, հորմոնալ խանգարումների պարագայում:

 -Փորձն ի՞նչ է ցույց տալիս, մարդիկ իրապե՞ս գնում են բուժվելու, թե խնդրինմակերեսային լուծում են տալիս:

-Հիմնականում մակերեսային լուծում են տալիս: Այսինքն, փորձում են խնդիրը վերացնել արտաքինից, սակայն որոշ ժամանակ անց նորից նույն ցանավորումն է լինում: Ու զարմանում են, թե ինչու է այդպես եղավ: Դա նշանակում է, որ բուն պատճառը պետք է գտնել, որպեսզի ցանավորումը չկրկնվի: Լինում են դեպքեր, երբ այնքան չեն հետևում կամ սխալ մոտեցումներ են ցուցաբերում, որ պզուկային ցանավորումը վերածվում է թարախային բշտիկների: Դա արդեն պահանջում է և ներքին, և արտաքին բուժում՝ հակաբորբոքային դեղամիջոցներով, քսուքներով:

 -Իսկ երբ պետք է հասկանալ, որ ցանավորումն արդեն խնդիր է և պետք է դիմել բժշկին:

-Եթե դա կրկնվում է տևական ժամանակ: Այսինքն՝ երկարատև է: Այդ ժամանակ պետք է դիմել բժշկին: Ի դեպ, նշեմ նաև, որ գոյություն ունի մաշկի տիզ, որն այդքան տարածված չէ, բայց նույնպես հանդիպում է: 100-ից  30-ի մոտ  կարող է նման խնդիր լինել: Դա կարող է առաջանալ բմբուլներից, ասենք անցնի բարձի միջոցով, վարակը հնարավոր է անցնի հիվանդի հետ շփումից և այլն: Այդ դեպքում լինում է քոր, մաշկի վրա ցանավորում, կարմրություն: Ինչպես տեսնում եք պատճառները շատ են, իսկ դա նշանակում է, որ միայն արտաքինից բուժում կատարելը սխալ է:

 -Իսկ հաճա՞խ է լինում, որ արդեն բարդություններով են ձեզ դիմում:

-Իհարկե, առանց դրա չի կարող լինել: Ինքնուրույն դեղեր են վերցնում օգտագործում, արդյունքում ձևավորում են ալերգիկ ֆոն, վերքեր են առաջանում և արդեն բարդացած վիճակում գալիս են մեզ մոտ: Ինքնագլուխ չի կարելի ոչինչ անել, պետք է լինի և՛ մաշկաբանի, և՛ կոսմետոլոգի խորհուրդը: Խնդիրն ամեն մեկի մոտ անհատական է, դրա համար էլ բուժման ժամանակ էլ անհատական մոտեցում է անհրաժեշտ:

 

Շարունակությունը` այստեղ: