Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը հանրությանն է ներկայացրել Galaxy Tab S պլանշետների իր նոր շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի կենտրոնում գտնվող Madison Square Garden մարզահամերգային համալիրում: Samsung-ը ցուցադրել Է նոր շարքի պլանշետների երկու վերափոխակներ, որոնք կհանդերձվեն Super AMOLED 8,4 եւ 10,5-դյույմանոց դիսփլեյներով՝ 1600 պիքսել 2560 լուծաչափով: Առաջին մոդելը կշում է · 294 գրամ, երկրորդը՝ 465 գրամ: Երկու ապարատների հաստությունն էլ 6,6 միլիմետր է:

 

Samsung-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր էկրանը թույլ է տալիս հաղորդել ավելի հագեցած և ցայտուն գույներ, ըստ որում սպառում է ավելի քիչ էներգիա, քան պլանշետների համար հեղուկաբյուրեղային դիսփլեյների մեծ մասը:

 

Երկու մոդելներն Էլ կթողարկվեն երկու գունային գամմայով՝ սպիտակ և փայլատ բրոնզագույն: Ինչպես սպասվում Է, կուտակիչների լիցքը կբավականացնի տեսագրության 11 ժամ վերարտադրության համար: