Այսօր իսպանացի դերասան Մարիո Կասասի ծննդյան օրն է:Գեղեցիկ ժպիտով սեքսուալ դերասանը դարձավ 28 տարեկան:Նա խաղացել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Երեք մետր երկնքի մակարդակից վերև. Ես ցանկանում եմ քեզ», «Տապան», «Պակո», «Խումբ 7», «Ուղեղի արտահոսք» , «Նեոնային մարմին», «Ամառային անձրև», «Սեքս, խնջույքներ և սուտ», « Լա Մուլ», «Երկնային դրախտ», «Լոս 33 », «Իսմաել», «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմերում։ Առաջին տաս տարիների ընթացքում Մարիոն նկարահանվում էր տարբեր գովազդներում։
18 տարեկանում Կասասը տեղափոխվում է Մադրիդ և ընդունվում «Քրիստինա Ռոտա» դպրոց։ Առաջին էկրանային դեբյուտը եղել է Անտոնիո Բանդերասի «Ամառային անձրև» ֆիլմը։ Այս ֆիլմը սիրո մասին է և փիլիսոփայական իմաստ ունի։ Ֆիլմի ռեժիսորը հայտնի Անտոնի Բանդերասն է։ Նույն տարում (2006 թ.) դեռահաս Մարիոն նկարահանվում է իսպանական «SMS» ֆիլմում։ Նա խաղացել է «Պակոն և նրա մարդիկ» կատակերգությունում։ Այս սերիալը նկարահանվել է ավելի քան 5 տարի և շատ սիրված է եղել հանդիսատեսի կողմից։ Դերասանի ծննդյան առթիվ ` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա լուսանկարները