Այսօր գարնան վերջին օրն է, ամառային արձակուրդներն առջևում են, սակայն արդեն այնքան տոթ է, որ ակամա ցանկանում ես փախչել քաղաքի աղմուկից և շոգից դեպի բնության գիրկ: Ցանկալի է, որ այնտեղ լինի նաև ջրային տարածք, որպեսզի մի լավ լողաս և լիցքաթափվես, քանի որ, ինչպես հայտնի է, ջուրը սթրեսներից ազատվելու լավագույն միջոցն է: Իսկ երբևե մտածե՞լ եք, որ աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր, առանձնահատուկ և գեղեցիկ լողավազաններ, որոնք ստեղծագործ մարդկանց մտքի թռիչքի շնորհիվ են կյանքի կոչվել: Առաջարկում ենք ձեզ դիտել աշխարհի ամենահետաքրքիր դիզայնով 17 լողավազանների լուսանկարները: