Բրազիլիայի տասնվեցամյա բնակիչ Մարսել Ֆեռնանդեսը գերազանցել է SMS-հաղորդագրություններ հավաքելու համաշխարհային ռեկորդը: Ինչպես տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները` մայիսի 15-ին նրա նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Անցյալ ամսին Նյու Յորքում կայացած մրցման մասնակիցները պետք է հեռախոսի վրա անգլերեն հավաքեին հետևյալ նախադասությունը. «Serrasalmus և Pygocentrus տեսակի սրատամ պիրանիաներն աշխարհում քաղցրահամ ջերերի ամենաագրեսիվ ձկներն են: Սակայն իրականում դրանք հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա» ("The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human"): Ֆեռնանդեսն առաջադրանքը կատարել է 18,19 վայրկյանում: Նախորդ ռեկորդը կազմում էր 18,44 վայրկյան:
Դեռահասը պատմել է, որ հաղորդագրություններ հավաքելու իր ունակությունը մինչև կատարելություն զարգացրել է այն բանից հետո, երբ 2009 թվականին կոտրել էր սեղանի համակարգիչը և, նորը գնելու համար փող չունենալով՝ սկսել Էր օգտվել բացառապես սմարթֆոնից: