Օքսֆորդի համալսարանի մի խումբ գիտնականներ պնդում են, որ դինոզավրները չեն վերացել, այլ վերածվել են թռչունների: Այս մասին հաղորդել է Լոնդոնի Daily Telegraph թերթը:
«Միլիոնավոր տարիների ընթացքում դինոզավրների 426 տեսակների էվոլյուցիայի նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ այդ կենդանիները ժամանակի ընթացքում փոփոխվել են և, վերջիվերջո վերածվել թռչունների»,- գրում է հրատարակությունը:
«Մենք հայտնաբերել ենք, որ զանգվածի կրճատումը դարձել Է դինոզավրների՝ որպես կենդանիների, էվոլյուցիոն զարգացման հանգուցային գործընթացը»,- ասել է աշխատանքների ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Ռոջեր Բենսոնը:- Արդյունքում դրանք վերածվել են թռչունների, որոնց տեսակների թիվն այժմ հասնում է 10 հազարի»:
Աշխատանքների ընթացքում մասնագետները հետազոտել են 220 միլիոն տարի առաջ Երկրի վրա հայտնված դինոզավրների ծագումնաբանական փոփոխությունները: Նրանք պարզել են, որ դրանց՝ թռչունների վերածվելու գործընթացն սկսվել է շուրջ 170 միլիոն տարի առաջ: