Armstar.am-ը գրում է.
Հոգեբաններին քաջ հայտնի է, թե որքանով է գույնը ազդում մարդու հոգեբանության և տրամադրության վրա: Խորամանկ հոգեբանները փորձել են պարզել կանանց բնավորությունը ըստ նրանց ներքազգեստի գույնի ընտրության: Այս թեստն ավելի շատ տղամարդկանց համար է, նրանք կարող են կնոջ ներքնազգեստի գույնից հասկանալ նրանց բնավորության գաղտնի անկյունները:
Դասական սպիտակ
Դասական սպիտակ ներքնազգեստ ավելի հաճախ ընտրում էին արիստոկրատ կանայք, սակայն մեր ժամանակներում այս գույնը ավելի դեմոկրատական է դարձել: Հաճախ այս տոնի ներքնազգեստ են նախընտրում այնպիսի կանայք, ովքեր մանրակրկիտ հետևում են իրենց արտաքին տեսքին, իսկ տղամարդկանց հարցում շատ սեթևեթ են: Նրանք սիրում են ինտիմ խաղեր, բայց հազվադեպ են առանձնանում համառությամբ:
Սևը համառ կանանց գույնն է
Սև ներքնազգեստի սիրահար կանայք գիտեն իրենց գինը, սակայն երբեմն ծայրահեղությունների մեջ են ընկնում և դառնում են չափազանց ինքնավստահ: Նրանց մեջ կարող եք հանդիպել իսկական բռնապետերի, նման կանանց հետ անկողնում դժվար է գալ ընդհանուր հայտարարի:
Շարունակությունը` այստեղ: