Մարտաֆիլմերի աստղ Ջեկի Չանին հրավիրել են նկարահանվելու Հին Չինաստանում հռոմեացիների գտնվելու մասին պատմական բլոկբաստերում: «Dragon Blade» («Վիշապի սայրը») անվանումը կրող կինոնկարը կդառնա ամենաթանկ չինական ֆիլմը, տեղեկացնում է Kino.ua-ն:
«Վիշապի սայրի» բյուջեն գնահատվում Է 320 միլիոն դոլար: Նախագծին իր մասնակցության մասին Ջեկի Չանը հայտնել Է Պեկինի կինոփառատոնում: Դերասանի խոսքով՝ իր հետ Էկրանին կհայտնվի հոլիվուդյան թոփ կինոաստղ: Ինչպես ենթադրում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, խոսքը վերաբերում Է Մել Գիբսոնին:
«Վիշապի սայրի» սյուժեի մասին հայտնի Է միայն, որ ֆիլմում հռոմեացիները մոլորվում են Հին Չինաստանի տարածքում: Պատմությունը ոգեշնչված Է մ. թ. ա. 2-րդ դարից մինչև մ. թ. 2-րդ դարն ընկած ժամանակաշրջանում Չինաստանի նահանգներից մեկում հռոմեացի զինվորների գտնվելու՝ առայժմ քիչ ուսումնասիրված վկայություններով:
Ջեկի Չանը կխաղա Հուո Ան անունով զորապետի դերը: Դերասանը խոստովանել Է, որ այս դերին պատրաստվում Է վերջին յոթ տարվա ընթացքում:
Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը հոնկոնգցի Դենիել Լին Է, որը հայտնի Է «Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը» և այլ ֆիլմերից: Չինաստանում «Վիշապի սայրի» պրեմիերան նշանակված Է 2015 թվականի փետրվարի 19-ին: