Երիտասարդ երգիչ Նարեկ Մակարյանն, ով «Հայաստանի Ձայնը» նախագծում գրավեց երկրորդ հորիզոնականը, ArmStar.am-ին պատմեց նախագծից հետո ունեցած ձեռքբերումների, ակումբային աշխատանքի, իր անվան շուրջ շրջանառվող կեղծ լուրերի և երկրպագուհու կողմից արված հետաքրքիր քայլի մասին։
Հանրությանն առավել հայտնի դարձաք «Հայաստանի Ձայնը» նախագծից։ Ի՞նչ տվեց այն Ձեզ և ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։
Դե իհարկե, «Հայաստանի Ձայնը» նախագիծն ինձ տվեց ավելի մեծ, լայն ճանաչում, այդ թվում նաև ուժերս փորձելու հնարավորություն տարբեր ոճերում։ Հնարավորություն ընձեռվեց աշխատել շատ անվանի երաժիշտների հետ, ստանալ ճիշտ և անհրաժեշտ խորհուրդներ։
Գրեթե 12 տարի է՝ զբաղվում եք երգարվեստով, հիասթափություններ կամ այլ մասնագիտություն ընտրելու ցանկություն չի՞ եղել։
Երբևէ։ Այո՛, 12 տարի է, ինչ երգում եմ և վստահորեն կարող եմ ասել, որ ոչինչ հետ չի պահի ինձ իմ ընտրած ճանապարհից, քանի որ երգարվեստը, ստեղծագործելը այն գործն է, որով ես ապրում եմ։
Շարունակությունը` այստեղ: