Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզի որդին՝ Ուիլյամը, իր կնոջը՝ Քեյթին, տանուլ Է տվել Նոր Զենանդիայի ափերի մոտ տեղի ունեցած միակայմ մարզանավերով մրցարշավների ժամանակ: Այդ մասին ապրիլի 11-ին հաղորդել Է բրիտանական Daily Telegraph թերթը:
Այցով Նոր Զենանդիայում գտնվող ամուսինները երկու մրցարշավ են անցկացրել Օքլենդ քաղաքի մոտ, և երկու դեպքում Էլ հաղթել Է Քեմբրիջի դքսուհին:
Մրցարշավներից հետո արքայազնը կատակել Է, թե միտումնավոր Է պարտվել, քանի որ չի ցանկացել վշտացնել կնոջը:
Արքայական զույգը ժամանել Է Օքլենդ, որտեղ ապրում եւ մարզվում Է նորզելանդացի մարզանավորդների թիմը, որոնք մասնակցում են «Ամերիկայի գավաթի» մրցումներին: Մարզանավային ակումբի մարզիկների հետ ամուսինները բաց ծով են դուրս եկել երկու մարզանավով, որտեղ նրանց առաջարկել են իրենց ուժերը փորձել ղեկանիվի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: