Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի, որ բոլորովին վերջերս է մայրացել, նիհարել օգնում է հատուկ կրծկալային դիետան, ինչպես նաև օրգանական սնունդը և ռաֆինացված շաքարը սննդակարգում դուրս թողնելը: Քիմի խոսքով` գլյուտենից և լակտոզայից հրաժարվել նրան ստիպեց ալերգիան, սակայն, ըստ Քիմի դիտարկումների` այդպիսի դիետան բարենպաստ անդրադարձավ ոչ միայն նրա առողջական վիճակի, այլև` նրա կազմվածքի վրա: Այդ դիետան բացառում է գլյուտեն պարունակող սննդի գործածումը և ենթադրում է գլյուտեն պարունակող հատիկավորների լրիվ բացառումն ամբողջ կյանքի ընթացքում (ցորեն, գարի, տարեկան):

 

«Նիհարելիս ճիշտ ճիշտ սնվելուց ավելի կարևոր բան չկա, - ասում է Քիմը, - Գլյուտենից հրաժարվելով` ես ավելորդ քաշից ազատվելու և բարեկազմ մնալու միջոց գտա: Իհարկե, դիետան պետք է համատեղել մարզասրահում կանոնավոր պարապմունքների հետ»:

 

Նշենք, որ առանց գլյուտենի դիետան գործածվում է նաև աուտիզմի բուժման նպատակով: Այդպիսի դիետայի երկրպագուհիներից է նաև հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն:

 

Ким Кардашьян фото