Armstar.am-ը գրում է.

 

Երիտասարդ երգիչ Մավր Մկրտչյանը մի քանի օրից մեկնում է ՌԴ համերգային շրջագայության: Տարբեր հանգամանքներից ելնելով` հայերը շարունակում են հեռանալ երկրից, սակայն ուրախալի է, որ որտեղ էլ լինեն, հոգում պահում են իրենց երգն ու երաժշտությունը:

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մավրը մենահամերգ ունեցավ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որի տրամաբանական շարունակություnն էլ եղավ սփյուռքից հրավերներ ունենալը: Օտար հողում ապրող հայ հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա գնելու մենահամերգի CD և DVD տարբերակները միասին: Ի դեպ, Հայաստանում նույնպես կարող են ձեռք բերել այն մասնագիտացված խանութներից:

 

Մավր Մկրտչյանը համերգային շրջագայության է մեկնում ժող. նվագարանների անսամբլի և Հայկուհի Բաբախանյանի հետ: Նրանք հանդիսատեսին կներկայանան լայնածավալ երգացանկով, որում ներառված են Սայաթ-Նովայի, Ջիվանու, Հավասու երգերը: Մայիս ամսին երգիչը նախատեսում է նոր տեսահոլովակի նկարահանում:

 

Լուսինե Արշակյան

 

Լուսանկարները և տեսանյութերը` այստեղ: