Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կնոջը` Լիլիթին, մատուցած յուրօրինակ անակնկալների մասին ESem.am-ը պատմելու առիթներ ունեցել է: Սիրելի կանանց հաճելի նվերներ մատուցել սիրող դերասանի համար այս մարտի 8-ը բացառություն է եղել: Մոսկվայում գտնվելու պատճառով Ալեքսանդրը չի կարողացել ըստ արժանավույն շնորհավորել մայրիկին` Մանկավարժական համալսարանի դասախոս, գիտություններ դոկտոր Գայանե Խալաթյանին. «Ցավոք, մայրիկիս դեռ միայն հեռախոսով եմ շնորհավորել: Այս տարի դեռ ոչ մի նվեր չեմ մատուցել, ինչպես ամեն տարի անում, բայց առաջիկա օրերին նրան գեղեցիկ անակնկալ է սպասվում»:

 

 

 

Խոսելով սիրելիին մատուցած նվերի մասին` նա ասաց, որ այս տարի պրիմիտիվ է գտնվել: «Ես սիրում եմ նրան առանձնահատուկ անակնկալներ մատուցել, բայց այս անգամ մի տեսակ չստացվեց: Մարտի 8-ին յուրօրինակ ոչինչ չեմ արել. նվերս զգեստի ու իմ սիրելի վարդերի տեսքով է եղել: Բացի այդ, երկուսով  հաճելի օր ենք ունեցել»,- ասաց դերասանը` հավելելով, որ երբեք չի կարևորել նվերի արժեքը, ըստ նրա, կարևորն ամեն բան սրտով ու նվիրումով արվի:

 

 

Շարունակությունը` այստեղ: