Tert.am-ը գրում է.
1960թ.-ի մարտի 5-ին կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան արեց Էռնեստո Չե Գևարայի հայտնի լուսանկարը։ Մի քանի տարի անց այդ լուսանկարը նվաճեց աշխարհը. այն ուսումնասիրում են գեղարվեստի դպրոցներում, տարածվել է միլիոնավոր օրինակներով, և ի վերջո, վերածվել իրական ապրանքանիշի։ Լուսանկարի փոփոխված տարբերակները ներկայացնում է Bigpicture.ru-ն։
1. Բնօրինակը. սկզբում դրանում առկա էր նաև պատահական մարդու պատկեր, սակայն հետագայում հեղինակը մաքրեց ավելորդ տարրերը։
«Հերոս պարտիզանը» կոչվող լուսանկարը երկար ժամանակ կախված էր Կորդայի տանը, մինչև այն նվիրեց ծանոթ իտալացի հրատարակչի։ Նա լուսանկարը տպագրեց Չե Գևարայի մահվանից անմիջապես հետո, և սկսվեց լուսանկարի հաջողության արշավը։
2. Չե Գևարան Կուբայի դրամի՝ պեսոյի վրա
3. Չեի պատկերը կարելի է տեսնել Կուբայի քաղաքների փողոցներում։ Ներքին գործերի նախարարության շենքին հեղափոխականի մետաղե պատկերն է։
4. Ազատության խորհրդանիշը լայնորեն օգտագործվում է հնարավոր բոլոր հուշանվերային ապրանքների, օրինակ՝ շապիկի վրա։
5. «Հերոս պարտիզանն» Էնդի Ուորհոլի տարբերակով։ Այս լուսանկարը մեծ դեր է խաղացել մշակույթի և արվեստի ոլորտում՝ դառնալով ներշնչանքի աղբյուր բազմաթիվ ստեղծագործողների համար։
6. Իռլանդացի գեղանկարիչ Ջիմ Ֆիցպատրիկը Կորդայի լուսանկարը դրեց ապակուն և պատկերն ընդգծեց թղթի վրա։ Ստացված «նեգատիվը» հատուկ պատճենահանող սարքի միջոցով և սև ներկով տպագրեց կարմիր թղթի վրա և ստացավ պաստառ, ու գրեթե բոլոր օրինակները բաժանեց անվճար։ Դրանք շուտով դարձան այնքան հայտնի, որքան սևուսպիտակ բնօրինակը։
7. Մադոննան Չեի կերպարն օգտագործեց 2003թ.-ին «American Life» ալբոմի համար, որը նրա համար քիչ խնդիրներ չառաջացրեց. երգչուհին դատապարտում էր պատերազմն ու ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Շատերը նրան մեղադրեցին հայրենասիրության բացակայության համար։
8. Ի դեպ, Ռուսաստանում ևս գոյություն ունեին Չեի պատկերի թեմայով լավ վաճառվող տարբերակներ։
9. Անգամ «Էսկիմո» պաղպաղակ կար՝ հեղափոխականի լուսանկարով։
10. Իսկ գրող Վիկտոր Պելևինը նրա լուսանկարը տեղադրեց իր հեղինակած գրքի շապիկին։
11. Չե Գևարային գիտեն նաև Հնդկաստանում. Կասարգոդ քաղաքում գովազդային վահանակը երիտասարդությանը կոչ է անում մասնակցել տարածաշրջանային ուսանողական համաժողովին։