Life.panorama.am-ը գրում է.

 

«Օսկար 2014» լավագույն դերասանուհի ճանաչված Քեյթ Բլանշետը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում իր տեսքի շնորհիվ: Այդ իսկ պատճառով այսօր ձեր ուշադրության ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է կիտրոնի օգնությամբ խնամել մաշկը, որը, ի դեպ, Քեյթի գեղեցկության գաղտնիքներից մեկն է համարվում:

-Դերասանուհին խորհուրդ է տալիս ձիգ և գեղեցիկ մաշկ ունենալու համար օրական 4 բաժակ տաք ջրի մեջ կիտրոն քամել և խմել:

-Որպեսզի մաշկը հարթ լինի, պետք է պատրաստել սկրաբ, որը պետք է պարունակի կիտրոն, ծովային աղ, կոկոսի յուղ և թարմ անանուխ: Այս սկրաբը պետք է օգտագործել շաբաթը մեկ անգամ:

-Եղունգների ամրությունն ու գույնը կարող է վերականգնել կիտրոնի հյութը: Այսպես, քամեք կիտրոնի հյութը և եղունգները դրեք քամած հյութի մեջ, այնուհետև նրբորեն մերսեք եղունգները:

-Ցանկանում եք վերականգնել մազերի տեսքն ու ամրությունը, ապա պատրաստեք դիմակ, որը պետք է պարունակի մեղր և 10 կաթիլ կիտրոնի հյութ: Այս դիմակը կարող եք օգտագործել ամիսը 2 անգամ: