Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի տարածք վերադարձած անոմալ ցրտերի պատճառով Նիագարա ջրվեժը վերջին 3 ամսվա ընթացքում 2-րդ անգամ սառել է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ջրվեժի սառելու հանգամանքն ամենից շատ ոգևորել է լուսանկարիչներին, որոնք շտապել են տպավորիչ կադրեր ֆիքսել սառած հրաշքից։
Նիագարա ջրվեժն առավել գեղեցիկ է գիշերային լուսավորության ժամանակ, երբ սառույցի կասկադը ստանում է կապույտ, դեղին, կարմիր, մանուշակագույն երանգներ՝ շուրջը ստեղծելով կախարդական մթնոլորտ։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը դեռևս մի քանի օր չի բարձրանա։ Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Նիագարան սառել էր հունվարին։