Tert.am-ը գրում է.
Ագին նման չէ այլ բևեռային արջերին, որոնց մարդիկ սովոր են տեսնել կենդանաբանական այգիներում կամ վայրի բնությունում։ Նրա լավագույն ընկերը կենդանիներ վարժեցնող Մարկ Էբոթ Դյումասն է։ Նա կնոջ հետ արջին վերցրել և սկսել է խնամել, երբ վերջինս եղել է ընդամենը 8-շաբաթական։ Այժմ նրանք կարող են կռվել և խաղալ՝ վստահելով միմյանց, գրում է viralnova.com կայքը։
Ագին կատարում է Մարկի հրամանները միայն իր սիրելի ուտեստները ստանալու դիմաց՝ սթեյք, քաղցրավենիք, սաղմոն և շոկոլադ։ Մարկը կարծում է, որ արջը սիրում է իր աշխատանքը՝ հնարքներ անելը։ «Նրանք բացառիկ խելացի կենդանիներ են, և դուք կարող եք տեսնել, որ նա ոգևորվում և հաճույք է ստանում իր աշխատանքից»,- ասում է նա։
Ագին երբեք չի ապրել վայրի բնությունում, այդ պատճառով էլ կարևոր է նրան միշտ զբաղեցնել։ Մարկի հետ աշխատելը և խաղալը արջին երջանկացնում է։