Cosmo.am-ը գրում է.


Երբևէ ինքնուրույն ոչինչ չե՞ս պատրաստել թե՞ նոր բաղադրատոմսեր ես փնտրում՝ ընկերներիդ քո խոհարարական տաղանդով զարմացնելու համար: Ամեն դեպքում, հուսով եմ, որ այս նոր Cosmo խորագիրը քեզ համար է: Պատրաստիր, հյուրասիրիր, զարմացրու և ի վերջո հաճույք ստացիր. չէ՞ որ դա բնավ էլ բարդ չէ:                                                 

Սպանախով աղցան

·         1 փունջ սպանախ

·         1/2 փունջ հազար (ըստ ցանկության)

·         1 վարունգ

·         1 կարմիր տաքդեղ

·         1 կանաչ տաքդեղ

·         1 գազար

·         2-3 սպիտակ սունկ (թարմ)

·         2 ճ. գդալ կիտրոնի հյութ

·         2 ճ. գդալ ձիթապտղի յուղ

·         1/2 ճ. գդալ քացախ (ցանկալի է բալզամիկ)

·         Օրեգանոյի փոշի

·         Մի քիչ մանանեխ

·         Սև և կարմիր պղպեղի փոշի

·         Աղ

Հազարի տերևները, սպանախը, վարունգն ու տաքդեղը կտրատիր և լցրու մեծ խոր ամանի մեջ: Սունկը կտրատիր երկայնքով՝ բաժանելով բարակ շերտերի, այնուհետև սնկի կտորները թաթախիր կիտրոնի հյութի մեջ: Գազարն անցկացրու քերիչով և լցրու բանջարեղենով լի ամանի մեջ: Ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, քացախը, մանանեխը և համեմունքները լցրու խոր ափսեի մեջ, ապա ստացված խառնուրդը հարիր ձեռքի հարիչով: Վերջում ստացված սոուսն ավելացրու բանջարեղենի վրա և լավ խառնիր: