Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից։ Մազի արմատը վերջանում է մազի սոխուկով, որին կպած է մազի ծծակը։ Մազն աճում է արմատի լայնացած մասից` մազարմատից, որի կողքին տեղակայված են ճարպագեղձերը և քրտնագեղձերը: Ճարպագեղձերի արտազատուկը քրտնագեղձերի արտազատուկի հետ միասին առաջացնում է ջրա-ճարպային էմուլսիա` մազերի համար լավագույն բնական քսուկը: Հենց այդ քսուկի շնորհիվ մազերը առողջ տեսք ունեն:

Առողջ և ամուր մազեր ունենալու համար սննդակարգի մեջ պետք է ներառել.

1. Հունական ընկույզ

Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներով հարուստ մթերքները, մասնավորապես, հունական ընկույզը, նպաստում են մաշկային ճարպի արտադրմանը, ինչը սնում է մազերի արմատները:

Հունական ընկույզի օրական չափաբաժինը` 100գ:

2. Ջուր

Ջուրը խթանում է քրտնագեղձերի աշխատանքը:

Որպեսզի մազերը առողջ տեսք ունենան, պետք է օրական 2 լիտր ջուր խմել:

3. Ոստրեներ

Ոստրեները բարձրորակ սպիտակուցի աղբյուր են: Մազերը կազմված են հիմնականում սպիտակուցների մոլեկուլներից, ուստի սպիտակուցով հարուստ մթերքները ամրացնում են մազերը: