Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր' մի փոքր ընկած տրամադրությունը, ապա այս աղցանը հենց դրա համար է:

Բաղադրություն

— 0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն
— 100 գր. թարմ շամպինյոն
— 1 ոչ մեծ սոխ
— 150 գր. հավի կրծքամիս
— թարմ կանաչի
— մի քանի գդալ մայոնեզ
— տապակելու համար բուսական յուղ
— աղ և սև պղպեղ' ըստ ճաշակի

Պատրաստման տևողությունը՝ 1 ժամ

Ավելի լավ է չօգտագործել հավի սառեցված փափուկ միս, քանզի պատրաստելուց հետո այն կլինի պինդ և չոր:

Հավի փափուկ միսը կտրատում ենք , փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ' ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից մինչև լավ եփվի: Թողնում ենք սառչի:

Այժմ պատրաստում ենք սունկը: Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա ըստ ճաշակի աղ և սև պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք սառչի:

Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի ու եգիպտացորենի վրա:

Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն:

Աղցանը կարող ենք լցնել ափսեի մեջ և զարդարել եգիպտացորենով կամ կանաչիով: Ինչպես էլ այն զարդարելու լինեք, աղցանի համը դրանից չի փոխվի և կմնա շատ համեղ:

Աղբյուր` LADYNEWS.am