Life.panorama.am-ը գրում է.
Վերջերս Journal of Caffeine Research պարբերականում հրապարակված ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ բազմաթիվ մարդիկ տառապում են կոֆեինի օգտագործման խանգարումներից: Կոֆեինի օգտագործման խանգարումները տեղի են ունենում այն պարագայում, երբ մարդ օրվա ընթացքում չի ընդունում իր համար սովորական կոֆեինի պաշարը:
Մարդու վարգածի վրա այն արտահայտվում է անհանգստություն և տագնապի զգացողություն առաջացնելով: Նմանատիպ խանգարումը կարող է նաև տեղի ունենալ, երբ մարդ որոշի քչացնել սուրճի ամենօրյա օգտագործման ծավալները: Իրականում, ձեզ կարող է թվալ, թե կոֆեին մարդ ստանում է միայն սուրճի օգտագործման հետևանքով, սակայն կոֆեին պարունակում են նաև թեյը, գազավորված ըմպելիքները, շոկոլադը, առանց բժշկի դուրսգրման վաճառվող դեղամիջոցները: Ուստի, կոֆեինի օգտագործման խախտումներից խուսափելու համար օրական աշխատեք առավելագույնս 400մգ. սուրճ օգտագործել: