Մեր օրերում դժվար է գտնել մեկին, ով չգիտի հիգիենայի կաննոններին հետևելու անհրաժեշտության մասին(ատամները մաքրելը, տան կարգուկանոնին հետևելը և, իհարկե, ձեռքերը լվանալը): Դա լուրջ խնդիր է: Այն բոլորիս համար դարձել է սովորություն, և չենք էլ մտածում, թե ինչի կարող է հանգեցնել այդ սովորության բացակայությունը:

 

Ինչու՞ է պետք լվանալ ձեռքերը


Այն, որ ձեռքերը պետք է լվանալ ուտելուց առաջ և զուգարան գնալուց հետո, պարզապես քմահաճույք չէ: Դա պաշտպանում է մեր օրգանիզմն այն բազմաթիվ ախտածին միկրոօրգանիզմներից, որոնք կուտակվում են մեր ձեռքերի վրա: Ձեռքերն այն կարևոր գործիքներն են, որոնք մենք անընդհատ օգտագործում ենք կենցաղում: Մենք շփվում ենք բազմաթիվ իրերի հետ, որոնք ստերիլ չեն (օրինակ' փողը, դռան բռնակը, համակարգչի մկնիկը և այլն):

 

Ի՞նչ հիվանդություններ է կարելի ձեռք բերել չլվացված ձեռքերի միջոցով

 

- Խոլերա
- Որովայնային տիֆ
- Հեպատիտ A
- Սալմոնելոզ
- Ճիճվակրություն

 

Աղիքային ինֆեկցիաները հաճախ օրգանիզմ են մուտք գործում կեղտոտ ձեռքերի միջոցով: Այս հիվանդությունների հաճախականությունը մեծանում է ամռանը' օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, ինչը նպաստում է միկրոօրգանիզմի ախտածնության ակտիվացմանը: Հիմնական ախտանիշներն են սրտխառնոցը, փսխումը և լուծը: Ըստ ագրեսիվության մակարդակի' աղիքային ինֆեկցիաները կարող են հանգեցնել ջրազրկման և ջերմության կտրուկ բարձրացմանը՝ ընդհուպ մինչև սպառնալիք հանդիսանալով մարդու կյանքի համար:

 

Ե՞րբ լվանալ ձեռքերը և ինչպե՞ս

 

- Զուգարան գնալուց հետո
- Ուտելուց առաջ
- Դրսից տուն մտնելուց հետո

 

Ձեռքերը չպետք է լվանալ սոսկ դա արած լինելու համար: Եթե ձեռքերը վատ լվանաք, ձեռքերի վրա կմնան մեծ թվով մանրէներ: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող ջրի տակ: Միայն այդ ձևով է կարելի մաքրել ձեռքերը միկրոօրգանիզմներից:

Մի շարք գիտնականներ հայտնաբերել են, որ ձեռքեր լվանալն ունի նաև հանգստացնող ազդեցություն: Այն հանում է լարվածությունը և օգնում ձերբազատվել տհաճ զգացողություններից: