Life.panorama.am-ը գրում է.

 

Տարվա 4 եղանակին էլ մարդու մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Ձմռան ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն պետք է առավել ուշադիր լինել մաշկի հանդեպ, քան ամռանը։

Ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ. սաստիկ սառնամանիքին ավելի լավ է ընդհանրապես չլվացվել, պարզապես դեմքը մաքրել դիմային կաթի մեջ թրջած բամբակով ու խնամքով չորացնել սրբիչով, մաշկը մերսել սնուցող դիմամածուկով' առավելապես հաստ շերտ քսելով աչքերի տակ: