Life.panorama.am-ը գրում է.
Կյանքը լի է երջանիկ հանդիպումներով և դառը բաժանումներով։ Բաժանումները միշտ ոչ ցանկալի և ցավալի են։ Ի՞նչ անել, եթե կյանքը դառնում է անգույն և տխուր, իսկ ամեն ինչ կորցնում է ձեր համար իր հետաքրքրությունը։ Խորհուրդներ հոգեբաններից․
1.Յուրաքանչյուր օրը նվեր է։ Յուրաքանչյուր օր Ձեզ մի փոքրիկ նվեր արեք։ Գտեք երջանկության, ուրախության պատճառ՝ կերեք Ձեր սիրելի պաղպաղակը, դիտեք սիրելի ֆիլմը, զարդեր գնեք Ձեզ համար։
2. Փոխեք արտաքին տեսքը։ Ստիպեք Ձեզ ավելի շատ հետևել Ձեր արտաքին տեսքին։ Բարձրացրեք տրամադրությունը հասանելի միջոցներով։ Նոր հագուստ գնեք, այցելեք գեղեցկության սրահ, նոր սանրվածք արեք։
3. Օրագիր կամ բլոգ բացեք։ Օրագիր կամ բլոգ բացեք, որտեղ գրի առեք Ձեր բոլոր ապրումներն ու մտքերը։ Դա լավ միջոց է դուրս թողնելու լարվածությունն ու բացասական լիցքերը։
4. Զբաղվեք սպորտով։ Մի թույլ տվեք, որ բացասական լիցքերը կուտակվեն Ձեր մեջ։ Դրա փոխարեն ֆիզիկական ծանրաբեռվածություն ստեղծեք Ձեր համար։ Կարևոր է լավ հոգնել, դուրս մղել կուտակված զգացմունքներն ու բարձրացնել էնդորֆինի քանակությունը օրգանիզմում։
Շարունակությունը՝ այստեղ: