Tert.am-ը գրում է.
Սան Ֆրանցիսկոյի բնակիչ, դիզայներ Միգել Կարդոնան սուրճի մեկանգամյա օգտագործման սովորական բաժակները վերածում է արվեստի յուրատեսակ նմուշների:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ բազմաթիվ դիզայններական գործերի հեղինակ ամերիկացին սովորական թղթե բաժակների վրա պատկերում է ամենատարբեր տեսարաններ՝ այլմոլորակայիններից մինչև ծովային էակներ, ինչպես նաև՝ ամերիկյան Breaking Bad հեռուստանովելից հայտնի Ուոլտեր Ուայթի դեմքը:
Կարդոնան բաժակների հետ խաղն սկսել է անցյալ տարի, երբ սրճարաններից մեկում նկատել է, թե ինչպես է մատուցողուհին բաժակի եզրին անձեռոցիկ կապել, որն, ըստ դիզայների, վզկապի տպավորություն է ստեղծել: Այնուհետև նա սկսել է տարբեր պատկերներ և տեսարաններ նկարել բաժակների վրա:
Լուսանկարները՝ այստեղ: