![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/63864.png&w=300&h=200&mt=1505525111)
Tert.am-ը գրում է.
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը դարձյալ ամուսնացել է նախկին ամուսնու՝ Ռիկ Սալոմոնի հետ. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Լոս Անջելեսում Անդերսոնն այցելել է Շոն Պենի ամենամյա բարեգործական երեկույթին։ Լրագրողները դերասանուհու մատին մատանի են նկատել։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա դարձյալ ամուսնացել է նախկին ամուսնու հետ, Անդերսոնը դրական պատասխան է տվել։
«Մենք շատ երջանիկ ենք։ Մեր ընտանիքներն ուրախ են, և դա այն ամենն է, ինչը նշանակություն ունի»,-ասել է դերասանուհին։