Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի իշխանությունները պահանջում են ցերեկային ժամերին չցուցադրել ամերիկյան ճանաչված փոփ երգչուհիներ Մայլի Սայրուսի ու Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները, քանի որ դրանք չափից ավելի էրոտիկ են։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ֆրանսիայի հեռուստատեսության վերահսկման մարմնի կարծիքով՝ մասնավորապես Սայրուսի «Wrecking Ball» և Սփիրսի «Work Bitch» երգերի տեսահոլովակները պետք է ցուցադրվեն միայն ժամը 22։00-ից հետո, երբ ցուցադրվում են մեծահասակների համար նախատեսված հաղորդումներ ու ֆիլմեր։
Նրանց կարծիքով՝ չափազանց անկեղծ տեսահոլովակների դիտումից անչափահասները կարող են շոկի մեջ ընկնել։