Մինչեւ Հին Նոր տարի BRAVO.am-ը տոնական տրամադրությունը պահպանելու նպատակով կշարունակի ներկայացնել հայ հայտնիների ամանորյա ֆոտոշարքերն ու պատմությունները: Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Ամանորն իր ընտանիքում սկսվում է ճամպրուկային տրամադրությամբ:):
Նարինե Սուլթանյանը' դստեր հետ
“2014-ը դիմավորել ենք ծովափնյա երկրում: Դա միայն իմ նախասիրությունը չէ. աղջիկս նույնպես շատ է սիրում ծով եւ մինչ մեկնելն ամեն առավոտ հարցնում է' երբ ենք ճամպրուկները հավաքելու:): Վերադարձից հետո պարտադիր այցելում ենք մեր բարեկամներին եւ ընկերներին”,-ասել է նա:
Նարինեն տոնի հետ կապված մանկության հիշողություններով է կիսվել.“Իմ Ամանորը սկսվում էր դեկտեմբերի 28-ից, երբ տատիկս իր բոլոր երեխաների համար խմորեղեն էր թխում: Հիշում եմ'ինչպես էի հարիչով հարում պատրաստվող թխվածքի խմորը: Շատ գունեղ էր ամեն ինչ, բարեկամների հետ հավաքույթները ուրախ էին անցնում, բայց ամենից շատ տպավորվել են Թամանյանի արձանի շուրջ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների պատրաստած սառցե արձանիկները, հատկապես' հսկա վիշապը: Երեխաներով դուրս էինք գալիս սահելու այդ տարածքում եւ զգուշորեն շրջանցում էինք քանդակները:)”:
Շարունակությունն՝ այստեղ