Life.panorama.am-ը գրում է.

 

Ամանորը կարծես հաջողությամբ է սկսվում երգչուհի Մրայա Քերիի համար․Բրունեյի սուլթանի որդու՝ Լոնդոնում մասնավոր տոնակատարության ժամանակ երգելու համար Մրայա Քերիին վճարել են 1,5մլն դոլար։

Նշվում է, որ Մրայա Քերին 1,5մլն դոլարի դիմաց երգել է մի քանի երգ, այդ թվում Always Be My Baby և Auld Lang Syne:

Երգչուհուն հրավիրել էր Բրունեյի սուլթանի որդին՝ 31-ամյա արքայազն Ազիմը, ում հետ Մրայան ընկերություն է անում արդեն մի քանի տարի։

Մրայա Քերիի ներկայացուցիչը հաստատել է, որ երգչուհին մասնակցել է արքայազնի կազմակերպած միջոցառմանը, սակայն չի նշել, թե ինչ գումարի դիմաց։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին, որ Մրայա Քերին երգել է Անգոլայի նախագահի համար, որի դիմաց նրան վճարել են 1մլն դոլար։