Pressident.am-ը գրում է.

 

Չնայած Ամանորին հաշված օրեր են մնացել, երգիչ Հայկոն ու երգչուհի Անահիտ Սիմոնյանը դեռ չեն որոշել, թե ինչպես են նշելու Նոր տարին. հստակ է միայն այն, որ կեսգիշերին տանը կլինեն:

«Ամանորի գիշերը ես և Հայկոն երգելու ենք Հանրապետության հրապարակում: Մեր որդին էլ մեզ հետ է լինելու: Սակայն դա կլինի 23:30-ի սահմաններում: Կեսգիշերին արդեն տանը կլինենք»,- ասաց Անահիտն ու հավելեց, որ դեռ չգիտեն, թե կեսգիշերից հետո ինչ են անելու:

Երգչուհու փոխանցմամբ' շատ է սիրում Ամանորը դիմավորել տանը. «Սովորաբար աշխատում ենք այնպես անել, որ կեսգիշերին տանը լինենք: Սակայն նախորդ տարի Ամանորը Լոնդոնում ենք դիմավորել, ուր մեկնել էինք հյուրախաղերի»:
Տոնածառը զարդարելիս Անահիտն աշխատում է հետևել «տոնածառային նորաձևությանը». «Աշխատում եմ համադրել գույները: Ըստ ավանդույթի' ամեն տարի պետք է մեկ նոր խաղալիք կախել տոնածառից: Հետևում եմ այդ ավանդույթին»:

Ամանորի նախապատրաստական աշխատանքների հարցում երգչուհուն օգնում է մայրը, սակայն Անահիտը սիրում է լինել խոհանոցում: «Ամանորին ավանդական սեղան չենք դնում: Օրինակ, խոզի բուդ չենք սիրում և չենք դնում: Ես այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որոնք սիրում և ուտում ենք, ոչ թե այնպիսիք, որոնք պարտադիր են համարվում,- ասաց երգչուհին և ծիծաղելով հավելեց,- հաշվի եմ առնում նաև կալորիականությունը»:

Շարունակությունը՝ այստեղ: