Կառույցներ, որոնց յուրօրինակ ոճավորման և զարդարման աղբյուր են հանդիսացել մարդկային ոսկորները: Որքան էլ զարմանալի է և սարսափելի, բայց փաստ է, որ այս տարօրինակ շենքերի գլխավոր ճարտարապետը մահն է:
1.Ավստրիայի Էգգենբուրգի դամբարանը կառուցվել է 14-րդ դարի սկզբին: Այս սառնասիրտ դամբարանն իր այցելուներին է ներկայացնում 5800 մարդու մասունք:
2. Պորտուգալիայում «Ոսկորների մատուռը» կառուցվել է 14-րդ դարում՝ ֆրանսիացի վարդապետների կողմից: Չնայած մատուռի փոքրությանը' այստեղ պահպանվում են 5000 հոգևորականի ոսկորներ և գանգեր: Այս մատուռում կան նաև 2 չորացած դիակներ, որոնցից մեկը պատկանում է փոքրիկ երեխայի: Այդ յուրօրինակ արձան-դիակը կախված է պատից երկաթե շղթայով:
3. Սանտա Մարիա դելլա Կոնչեցիոնե եկեղեցին կառուցվել է 1626-1631թթ.' Անտոնիո Կազոնիի նախագծով: Երեք հարյուրամյակի ընթացքում Սանտա Մարիա դելլա Կոնչեցիոնեում հավաքվել են ավելի քան 4000 վանականների ոսկորներ: Սկզբում նրանց պարզապես թիկնոցներ էին հագցնում և տեղավորում եկեղեցու ներսում: Հետագայում կմաղքները սկսեցին մասնատվել, ու դրանցից զարդանախշեր պատրաստվեցին: Հիմնականում ոսկորներից ստեղծվում էին աստվածաշնչյան պատկերներ, սակայն մինչ օրս էլ պահպանվել են ամբողջական կմաղքներ՝ վանականների թիկնոցներով:
4. Կատակոմբիներ Սուրբ Ֆրանսիսկոյի վանքի տակ: Այս եկեղեցին և մենաստանն օծվել են 1673 թվականին, իսկ կատակոմբիները որպես սարսափային զարդարանքներ օգտագործվել են 1808-ից: Այստեղ են պահվում 70.000 մարդկանց գանգեր և ոսկորներ:
5. Սան Բերնարդինոյի եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում: Ավելի վաղ՝ 1145-1210 թվականներին, այս տարածքը եղել է գերեզմանոց: 1679թ. եկեղեցին վերանորոգման է ենթարկվել Ջովանի Անդրեայի գլխավորությամբ, ում հրամանով էլ այն զարդարվել է գանգերով և մարդկային մասունքներով:
6. Օսսա ոսկորների մատուռը կանգնեցվել է 1719-ին: Այս փոքրիկ եկեղեցին կառուցված է ամբողջապես ոսկորներից: Մատուռի ներսում կան ոսկեպատ կմաղքներ:
7. Բեինհաուս դամբարանում դասավորված է 1200 գանգ: Առաջին անգամ գանգերը որպես «զարդարանք» հայտնվել են 1720-ականներին: Գանգերից 610-ն ունեն հատուկ խորհրդանշական իմաստներ:
8. Լեհաստանում գանգերի եկեղեցին կառուցվել է 1776թ.: Այս մատուռը դարձել է եղբայրական գերեզման այն մարդկանց համար, ովքեր զոհվեցին 30-ամյա պատերազմի և այլ զինված հակամարտությունների արդյունքում:
9.Փարիզյան կատակոմբը հայտնաբերվել է 18-րդ դարի վերջին: Փարիզյան թունելների լաբիրինթը, որը ձգվում է ավելի քան 320 կմ, ունի ստորգետնյա նկուղ, որտեղ պահվում են 6-7 միլիոն մարդու մասուք:
10.Չելե-Կուլա աշտարակը 952 սերբ ապստամբի գանգերից կանգնեցրած կառույց է, որի շինարարական աշխատանքները սկսվել 1809-ին' Հուրշիդ փաշայի հրամանով: Այս յուրօրինակ աշտարակն ունի 4.6 մետր բարձրություն և 4 մետր լայնություն: Ժամանակի ընթացքում զոհվածների ընտանիքները տարան իրենց հարազատների մասունքները և հուղարկավորեցին դրանք: Այժմ աշտարակում է մնացել ընդամենը 58 գանգ:
11. Չեխիայի ոսկորների մատուռում են պահվում 40.000-ից 70.000 մարդկանց մասունքներ: