Life.panorama.am-ը գրում է.

 

Պետրոս Առաջինը Եկատիրինային հանդիպել է 1703թ-ին: Ճակատագրի բերումով նախկին սպասուհին դարձել է ակնառու մարդու կին: Նրա գեղեցկության, հմայքի ու քաղաքավարության շնորհիվ Եկատիրինան կարողացել է արագ կերպով նվաճել Պետրոսի սիրտը:

Նա շատ հմայիչ է եղել, և Պետրոս Առաջինը չի կարողացել դիմակայել նրա հմայքին:

Եկատիրինան միշտ էլ ներքին ըմբռնումով է մոտեցել իր զայրացկոտ ամուսնուն: Երբ կայսրը զայրացած է եղել, ոչ ոք չի համարձակվել նրան մոտենալ: Եկատիրինան միակն է եղել, ով կարողացել է նրան հանգստացնել, առանց վախենալու նրա աչքերում բոցավառվող բարկությունից:

Եկատիրինան ըմբնուռնով է մոտեցել նաև ամուսնու՝ այլ կանանց հետ ունեցած կարճ հարաբերություններին:

Պետրոս առաջինը հաճախ է հիվանդացել, իսկ հետո նրա հիվանդությունն ավելի է սաստկացել: Կյանքի վերջին երեք ամիսները կայսրն անցկացրել է անկողոնում: Պետրոսը առաջինը մահացել է 1725թ հունվարի 28-ին՝ սարսափելի հոգեվարքով:

Նրա դին կայսրուհու որոշմամբ 40 օր չեն թաղել: Եկատիրինան ամեն օր երկու անգամ ողբում էր կայսր դիի մոտ:

«Որտեղի՞ց կայսրուհուն այդքան արցունք»…