Մենք շատ հաճախ ենք լսում խնամվածության և չխնամվածության մասին, բայց քչերն են խոսում, թե ինչ է նշանակում լինել չխնամված: Ո՞ր նշաններով կարելի է որոշել, որ կինը խնամված է, կամ ոչ:

Եվ այսպես, չխնամված կնոջ նշանն են'

Դեպիլյացիայի բացակայությունը և չխնամված հոնքերը:

Չխնամված մաշկը (յուղոտ փայլ, թեփ, կորյակներ, կնճիռներ վաղ տարիքում): Իհարկե կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու կարող է մաշկը նման տեսք ունենալ, բայց մեր պարտքն է որքան հնարավոր է լավ խնամել այն:

Չներկված մազարմատներ (հատկապես շիկահերների մոտ սև արմատները):

Եղունգների թափթփված մատնահարդարում:

Պեդիկյուրի բացակայություն (այն պետք է անել միշտ, այլ ոչ միայն ամռանը: Ինչպես տղամարդիկ են ասում' «Մատնահարդարումը գովազդ է, իսկ պեդիկյուրը' հաճելի անսպասելիություն»):

Ծալծլված հագուստ, կեղտոտ կոշիկներ:

Ճաքճքված շրթունքներ (որքան էլ գեղեցիկ լինի դիմահարդարումը, այն կկորցնի իր ողջ հմայքը, եթե շրթունքները լավ վիճակում չգտնվեն):

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր առջև խնամված կին է...

Իհարկե վերոնշյալ կետերի բացակայության պարագայում և...

Խնամված մաշկ (թեթևակի փայլով):

Մազերի բացակայություն մարմնի համապատասխան հատվածներում:

Դեմքի ձևին համապատասխան սանրվածք, որ ընդգծում է դեմքի առավելություններն ու թաքցնում թերությունները:

Առողջ մազեր (մազերի գույնը մաքսիմալ բնական է, մազերը հարդարված են, փափուկ):

Եվ որ շատ կարևոր է' կերպարը համապատասխանում է իրավիճակին (մարզասրահում' սպորտային կերպար, թատրոնում' երեկոյան, այլ ոչ հակառակը):

Եվ հիշեք, որ միայն մենք' կանայքս ենք պատասխանատու նրա համար, թե որ կատեգորիային կպատկանենք:

 

Նյութը`Fashionation