Կնոջ համար քնի և արթնության ռեժիմի խանգարումն ավելի վտանգավոր է, քան տղամարդու համար: Պարզվում է, որ ոչ կանոնավոր քունը միայն աչքերի մուգ շրջանակների, հոգնածության և գլխացավի պատճառ չէ:
Մի շարք հետազոտություններից հետո Դյուկի և Կալգարի համալսարանների մի խումբ գիտնականներ եկան այն եզրակացության, որ տղամարդն ավելի դիմացկուն է անքնության համդեպ, քան կինը:
Լիարժեք քնի բացակայությունը կնոջ մոտ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդություններով և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:
Շատերին չի հաջողվում լրացնել քնի պակասը, քանի որ, իրականում, դա պետք է գրագետ արվի: Սոմնոլոգները պնդում են, որ քնի պակասը պետք է լրացվի օրվա ընթացքում: Իսկ այն, որ շատերը փորձում են այդ բացը լրացնել հանգստյան օրերի հաշվին, ապա պետք է նշել, որ դա ընդամենը ժամանակի անիմաստ կորուստ է: