Esem.am-ը գրում է.


Փոքրիկ սև զգեստը կախարդական փայտիկի նման կարող է քեզ օգնել ամենաբարդ իրավիճակներում: Սա այն զգեստն է, որը կարող ես հագնել թե´դասի, թե´աշխատանքի և թե´ սրճարան գնալիս: Կարող ես վստահ լինել, որ էլեգանտ տեսքդ ապահովված է:

Փոքրիկ սև զգեստը ստեղծել է Կոկո Շանելը' 1926 թվականին' ամուսնու մահից հետո: Մինչ այդ' սև գույնի զգեստ հագնում էին բացառապես սգո արարողությունների ժամանակ, իսկ այժմ նույնիսկ խնջույքներին այն գերակշռող գույն է:
Շանելի զգեստի մոդելը ծածկում էր ծնկները, քանզի նա կարծում էր, որ ծնկները մարմնի ամենատգեղ հատվածն են: Այն ուներ կիսալուսնաձև բացվածք, իսկ զգեստի թևերը փակում էին ձեռքն ամբողջ երակրությամբ: Փոքրիկ սև զգեստի առաջին մոդելները զերծ էին ավելորդ ճոխություններից և նույնիսկ համեստ նախշերից:
Ճիշտ է, այժմյան նորաձևության տների թողարկած փոքրիկ սև զգեստները տարբերվում են Շանելի ստեղծած մոդելից, սակայն դրանք շարունակում են գլխավորել կանանց զգեստապահարնները:
Ինչպես տեսնում ենք, հայտնիները նույնպես դիմում են «կախարդական փայտիկի» օգնությանը թե´ համերգների, թե´կորպորատիվ միջոցառումների, թե´ նկարահանումների ժամանակ և նույնիսկ առօրյա կյանքում:

Լիլիթ Հովհաննիսյան

Սիրուշո

 

Շարունակությունը` այստեղ: