Mari Love-ը գրում է.
1. Որոշել մազերի տեսակը
Մազերի արդյունավետ խնամքի համար անհրաժեշտ է նախ որոշել դրանց տեսակը: Գոյություն ունի մազերի չորս տեսակ.
-Նորմալ: Պահպանում են փայլը լվանալուց մի քանի օրվա ընթացքում: Հեշտ են սանրվում, ծայրերը չեն ճյուղավորվում, էլաստիկ են:
-Յուղոտ: Լվանալու հաջորդ օրն արդեն յուղոտ փայլ ունեն, կպչում են միմյանց, փնթի տեսք ունեն:
-Չոր: Դժվար են սանրվում, ծայրերը ճյուղավորվում են, մազերը մթագնած են:
-Խառը: Այս մազերը յուղոտ են արմատներին և չոր ծայրերին:
Իմանալով ձեր մազերի տեսակն ավելի հեշտ կընտրեք խնամքի միջոցը:
2. Լիարժեք սնունդ
Օգտագործեք մեծ քանակությամբ կաթնամթերք: Դրանք պարունակում են մազերի կառուցվածքը վերականգնման համար անհրաժեշտ կալցիում: Ծովային մթերքները մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում, ինչի պակասը հանգեցնում է մազերի խամրելուն: Մեր մազերը տուժում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից: Ուստի կերեք մեծ քանակությամբ նարինջ, կիտրոն, օգտագործեք կանաչ թեյ, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ: Մի մոռացեք ավելացնել սննդին ընկույզ, լոբազգիներ, ոսպ, որոնք պարունակում են բիոտին, ինչն անհրաժեշտ է մազերի ճյուղավորված ծայրերը վերականգնելու համար: Մազերի աճի համար անհրաժեշտ է վիտամին Е: Այն շատ է բուսական յուղերում և արևածաղկի մեջ:
3. Մերսում
Գլխի մերսում պետք է անել շաբաթական երկու անգամ: Յուղոտ մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց 1-2 ժամ առաջ: Մերսման ընթացքում ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, իսկ յուղոտ մազերի դեպքում հենց դրանք են վատ աշխատում: Իսկ ահա չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց հետո, քանի որ նվազում է գլխի չորությունը: Մերսումը պետք է տևի 10-15 րոպե, այն կատարվում է կլոր, վիբրացիոն շարժումներով:
4. Ջրային պրոցեդուրաներ
Մազերը խորհուրդ է տրվում լվանալ եռացրած ջրով' ավելացնելով սոդա, անուշադրի սպիրտ և գլիցերին: Ջուրը պետք է տաք լինի: Լվանալուց առաջ լավ սանրեք մազերը:
5. Մազերի խնամքի միջոցներ
Մազերը խնամելու համար պետք է որոշել, թե ինչ միջոց է ձեզ հարմար: Քիչ է մազերը խնամելը. պետք է դրանք ճիշտ խնամել:
Կոնդիցիոներներ: Դրանք օգտագործում են մազերը շամպունով լվանալուց հետո: Դրանք մազերին փայլ են հաղորդում, մեծացնում են ծավալը, վերականգնում են մազերի կառուցվածքը:
Փափկեցնող միջոց: Նախատեսված է մազերի սանրումը հեշտացնելու համար: Ավելի հարմար է գանգուր մազերի համար: Օգտագործում են մազերը լվանալուց հետո, ապա մանրակրկտորեն լվացվում են:
Բալզամներ: Նախատեսված են վնասված մազարմատները վերականգնելու համար, մազերն ավելի ուժեղ ու էլաստիկ են դարձնում:
6. Մազերի չորացումը
Մազերի չորացումն արագացնելու համար զգուշորեն սանրեք կիսաչոր մազերը: Այդպես դուք չեք վնասի մաշկի ամբողջականությունը:
7. Մազերի դիմակներ
Դրանք պետք է անել շաբաթական մեկ անգամ: Քսվում են գլխամաշկին, ապա կրում են ցնցուղի համար նախատեսված գլխարկ և գլուխը փաթաթում սրբիչով: Դիմակի ընտրությունը կախված է մազերի տեսակից:
8. Սանր
Մազերը պետք է սանրել ամեն օր: Ավելի լավ է ընտրել բնական նյութերից պատրաստված սանր: Դրանք ավելի թանկ են, բայց այդքան վտանգավոր չեն: Դրանցով սանրելուց հետո մազերը փափկում են և բնական փայլ են ստանում: 3-4 օրը մեկ պետք է լվանալ սանրը մի-փոքր շամպունով:
9. Մազերի պաշտպանությունը ցրտից, արևից և քամուց
Պաշտպանեք մազերը արևից ծղոտե գլխարկներով, իսկ ձմռանը բնական նյութերից կարված գլխարկներ կրեք: Քամոտ եղանակի ժամանակ կապեք մազերը: Քամին չորացնում է մազերը, և դրանք կորցնում են իրենց ամրությունը: Խնայեք ձեր մազերը:
10. Հոգեվիճակ
Հետևեք ձեր հոգեվիճակին: Անգամ եթե բազմապիսի դիմակներ ու պրոցեդուրաներ անեք, բայց լինեք վատ հոգեվիճակում, ձեր տանջանքներն արդյունք չեն ունենա: