Լեհական ամենահայտնի մուլտիպլիկացիոն հերոսներ Լյոլիկը և Բոլիկը 50 տարեկան են։ Այդ կապակցությամբ Լեհաստանում միջոցառումներ կկազմակերպվեն, որտեղ մուլտֆիլմի երկրպագուները կկարողանան հայտնվել հերոսների աշխարհում, գրում է ДНИ.ru-ն։
Լյոլիկի և Բոլիկի հայրենի Բելսկո Բյալա քաղաքում եռօրյա փառատոն կանցկացվի։ Հյուրերին սպասվում են մրցույթներ, կինոցուցադրություններ, ներկայացումներ, երաժշտական համերգներ և վարպետության դասեր։
Թեև մուլտֆիլմի նոր սերիաներ չեն թողարկվել 1986-ից ի վեր, սակայն այն մինչ այժմ հայտնի է ամենատարբեր սերունդների ներկայացուցիչների շրջանում։
2011-ին նույնիսկ մուլտհերոսների հուշարձանն է կանգնեցվել քաղաքի կենտրոնում։
Տղաների կերպարների համար նախատիպ են դարձել ռեժիսոր Վլադիսլավ Նեգրեբեցկու որդիները՝ Յանը և Ռոմանը։ Ստեղծվել է ավելի քան 150 մուլտֆիլմ։