«Ամերիկյան մեքենաշինության ակունքներում» կանգնած Stutz Bear Сat մեքենան, որը 100 տարի առաջ ստեղծվել է լեգենդար Հարրի Ստուտցի կողմից, առաջին անգամ հանվել է վաճառքի: Աճուրդի համար սահմանված նախնական արժեքն է՝ 1 մլն դոլար:

Ինչպես գրում է rbc.ru-ն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված ամերիկյան առաջին սպորտային մեքենաներից մեկը միակն է, որի անվանման մեջ Bear և Cat բառերն անջատ են գրվում՝ ի տարբերություն բոլոր մնացած մոդելների (Stutz Bearcat):

Մեքենան համալրված է տեխնիկական առանձնահատկություններով, 60 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը կարող է զարգացնել 112 կմ/ժամ արագություն