Հանարաճանաչ հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը երկար չմնաց ամուրիի կարգավիճակում: Նա սիրավեպ է սկսել 26-ամյա դերասանուհի Քոնդոլա Ռաշադի ( Condola Rashād) հետ:
Նախօրեին հարցազրույցներից մեկում դերասանն ասել է, որ Ռաշադի հետ նույն բեմում խաղալը շատ հաճելի է: Նրանք խաղում են վերջերս բեմադրված «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ: Բլումը նաև խոստովանել է, որ տարված է նրանով իրենց հանդիպման առաջին օրվանից:
«Ոչինչ ստիպողաբար չի եղել, մենք զգացինք, որ մեզ ինչ որ բան է կապում մեր հանդիպաման հենց առաջին օրը»,-դերասանի խոսքերն է մեջբերել «Комсомольская правда»-ն:
Հիշեցնենք, որ Օռլանդո Բլումի և Միրանդա Քերի բաժանման մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթ, թեև հետագայում պարզվեց, որ նրանք բաժանվել են ամիսներ առաջ: Լուրեր էին տարածվել, որ զույգը բաժանվել է Լեոնարդո դի Կապրիոյի պատճառով և Միրանդա Քերն ու նա սիրավեպ են սկսել: