Լեդի Գագան կրկին զարմացրել է իր երկրպագուներին' Գերմանիայում հայտնվելով սև ներքնազգեստով և Սալվադոր Դալիի երկար բեղերով:

Հելոունի նախաշեմին բոլոր աստղերը ընտրում են սարսափազդու և ծիծաղելի զգեստներ, սակայն ոչ ոք այդ առումով չի կարող մրցել սկանդալային հայտնի երգչուհի Լեդի Գագայի հետ:

Գագան ժամանել է գերմանական ակումբներից մեկը' իր նոր Artpop ալբոմի շնորհանդեսին սև ներքնազգեստով, մորթե վերարկույով և երկար բեղերով:

Աստղի տեսքը շատրի մոտ զարմանք է առաջացրել և նրանք Գագային անվանել են «սյուռեալիզմի երկրպագու»: