Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի Victoria's Secret-ի ամենափայլուն աստղ ճանաչվել է հարավաֆրիկացի մոդել Քենդիս Սվեյնփոլը, ում պատիվ է վերապահված ցուցադրել 10 միլիոն արժողությամբ Royal Fantasy Bra ադամանդե կրծկալը:
Փորձագետների հաղորդմամբ' այտղային «հրեշտակներից» մի քանիսը չեն մասնակցի դեկտեմբերին կայանալիք ներքնազգեստների ցուցադրությանը: Մասնավորապես խոսքը գնում է Էրին Հիզերթոնի, Աննա Վյալիցինայի, Ջորդանի Դանի և Կարա Դելվինի մասին:
Ամեն դեպքում համոզված ենք, որ դեկտեմբերյան շոուն ցնցող կլինի:
Տեսնենք, թե գեղեցկուհիներից ովքեր դուրս կմնան հրավիրվածների ցուցակից:
24-ամյա Էրին Հիզերթոնի հետ դժվար է աշխատել. մեծ են նրա հավակնությունները
27-ամյա Աննա Վյալիցինան խիստ զբաղված է The Face հեռուսատշոուի նկարահանումներով
21-ամյա Կարա Դելվինը տարված է կինոյով և երաժշտությամբ
Իսկ ահա 30-ամյա Միրանդա Քերը, ամենայն հավանականությամբ, բեմ դուրս կգա: Թեև նա այլևս «հրեշտակ» չէ, բայց համարվում է Victoria's Secret-ի բարեկամը:
21-ամյա ամերիկուհի Քարլի Քլոսն արդեն ցուցակում է, չնայած' մեծ հռչակին:
28-ամյա նիդերլանդուհի Դաութցեն Քրեզի մասնակցությունը կասկած չի հարուցում:
32-ամյա բրազիլուհի Ալեսանդրա Ամբրոսիոն բոլորին կշշմեցնի իր հմայքով:
Լիլի Օրիջ, Աննա Վյալիցինա, Էրին Հիզերթոն