Թատրոնի եւ կինոյի դերասան, հաղորդավար Արսեն Լեւոնյանը 4 տարեկանում պապիկի' անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ թատրոնում խաղացել է իր առաջին դերը. ներկայացումը կոչվում էր “Էդմունդ Քին”:): Դերասանի իր հմտությունները նա զարգացրել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, “Արտիստը” ֆիլմում գլխավոր դերը վստահվել է հենց Արսենին: Երիտասարդ արտիստը նկարահանվել է նաեւ “Հայր մեր”, “Ոչինչ չի մնա”, “Գարեգին Նժդեհ” ֆիլմերի էպիզոդներում:

Դերասանին հանդիպեցինք ֆուտբոլի դաշտում, որտեղ նա ամեն կիրակի զբաղվում է սիրելի մարզաձեւով: BRAVO.am-ի հետ զրույցում Արսենը խոսել է ոչ միայն ֆուտբոլի, այլեւ եղբոր' Խորեն Լեւոնյանի հետ հարաբերությունների, նախասիրությունների եւ սիրահարվելու մասին:):

Երբ ապրում էինք Սանկտ Պետերբուրգում, ես եւ Խորենը պատրաստվում էինք ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո սկսեցինք ծխել եւ այդպես էլ չստացվեց:

 

Շարունակությունը` այստեղ: