Մուլտիմիլիոնատերերի համար Ուորրեն Բաֆֆետի Berkshire Hathaway հիմնադրամը իր բաժնետոմսերի գրավչությամբ անցել է Apple-ին: Այս մասին հայտարարել է Մայքլ Սոննենֆելդը, ով ղեկավարում է Tiger 21 ակումբը, որը միավորում է բոլոր ունևոր ներդրողներին։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
«Apple-ը վերջին 2 տարիների ընթացքում Tiger 21-ի անդամների սիրված ընկերությունն էր: Berkshire Hathaway-ն անցել է էլեկտրոնիկա արտադրող ընկերությանը, որովհետև Բաֆֆեթի հիմնադրամի բաժնետոմսերը շարունակում են գրավիչ մնալ, իսկ Apple-ի լավագույն օրերն անցել են», մանրամասնել է Սոննենֆելդը:
2013 թվականի սկզբին Apple-ի բաժնետոմսերի գինն անցնում էր 600 դոլլարը, սակայն շուտով դրանք սկսեցին էժանանալ: Ապրիլին ընկերության արժեթղթերի գինը կազմում էր մոտ 390 դոլլար: Սակայն ամառվա վերջին ընկերության բաժնետոմսերը կրկին սկսեցին թանկանալ, հոկտեբերի 22-ի տվյալներով դրանց գինը կազմում է 514 դոլար: Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի արժեքը տարեսկզբին կազմում էր 140 դոլար, իսկ ներկայում դրանց արժեքը կազմում է 175 դոլար: