Hermes նորաձևության տունը վերադառնում է արմատներին. վերջերս ֆրանսիական բրենդը հայտարարել է գրպանի ժամացույցների նոր սերիայի թողարկման մասին, գրում է Luxlux.net-ը:

Հավաքածուն ստացել է Arceau անվանումը: Քրոնոմետրերը պատրաստվել են ձեռքով՝ Շվեյցարիայի լավագույն արհեստանոցում: Մասնագետները նոր մոդելը համալրել են վստահելի մեխանիզմով: Ժամացույցի վերնամասը զարդարում են դեղին ոսկով արված հմուտ փորագրությունները:

Յուրաքանչյուր քրոնոմետր ունի նաև ալիգատորի բնական կաշվից պատրաստված ժապավենով տուփ: Հաճախորդները հնարավորություն կունենան ընտրելու, թե որ լուսանկարով զարդարեն իրենց ժամացույցի վերնամասը:

Հաղորդվում է, որ Arceau սերիայի ժամացույցները կթողարկվեն սահմանափակ քանակությամբ: